Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Այսօր հայտնի կլինեն Խաչատրյանի մրցույթի առաջին փուլի հաղթողների անունները

18:15, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
Այսօր հայտնի կլինեն Խաչատրյանի մրցույթի առաջին փուլի հաղթողների անունները

Հունիսի 7-ի առավոտյան մեկնարկել և այսօր շարունակվում է Խաչատրյանի 14-րդ մրցույթի առաջին փուլը։ Երիտասարդ թավջութակահարները Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում իրենց կատարումներով ներկայանում են ժյուրիի առջև։

Միքայել Պետրոսյանը Գյումրիից է, սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայի 3-րդ կուրսում։ Մրցութային կատարմամբ ելույթ է ունենալու այսօր՝ մասնակիցներից ամենավերջինը։ Նշում է, որ Խաչատրյանի մրցույթին մասնակցելն իր համար մեծ փորձ է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երաժշտի, թավջութակահարի համար հաճելի է մասնակցել նման մեծ, հեղինակավոր մրցույթի»։

Ասում է, որ ծանոթ է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ, նրանց կատարողական արվեստին և նկատում է, որ բարդ փուլ է սպասվում իրենց։ Նշենք, որ Միքայել Պետրոսյանը 2015 թվականին Գյումրու «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի Գրան պրիի մրցանակակիր է։

Կորեայի Հանրապետությունը ներկայացնող Չի-Ուոն Հոնգը նշում է, որ Խաչատրյանի մրցույթը չափազանց կարևոր է իր համար, քանի որ այն բավականին հայտնի է ամբողջ աշխարհում և շատ կարևոր փորձ է մրցույթի յուրաքանչյուր մասնակցի համար։

Մրցույթի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը ընդգծում է, որ մրցութային ծրագրում պարտադիր կատարման համար ներառված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան, ինչպես նաև ընտրությամբ հայ մեծ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։

Այսօր երեկոյան հայտնի կլինեն մրցույթի առաջին փուլի հաղթողների անունները։

| | |
1594 | 0