Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն սպառնում է պատերազմ սկսել Իրաքում

13:05, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
Էրդողանն սպառնում է պատերազմ սկսել Իրաքում

Թուրքիան հարվածներ կհասցնի Իրաքի քրդական Քանդիլ, Սինջար և Մահմուր բնակավայրերի ուղղությամբ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարելու՝ Իրաքի իշխանությունների անկարողության դեպքում: Այս մասին այսօր թուրքական CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է РИА Новости-ն:

«Եթե Բաղդադն ասի, որ ի վիճակի չէ լուծել քրդական խնդիրը, ապա մենք ոչ ոքից չենք հարցնի և հարված կհասցնենք Սինջարի, Քանդիլի և նույնիսկ Մահմուրի ուղղությամբ»,- ասել է Էրդողանը:

Նա նշել է, որ Թուրքիան մշտապես ռազմական գործողություններ է անցկացնում Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:

Նա նաև հստակեցրել է, որ հարված կարող են հասցնել «ցանկացած պահի, մի անգամ երեկոյան»:

7766 | 0
Facebook