Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Թերթերի տեսություն

Առաջիկայում ովքե՞ր կնշանակվեն Սյունիքի, Արմավիրի մարզպետեր. «Հրապարակ»

10:10, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
Առաջիկայում ովքե՞ր կնշանակվեն Սյունիքի, Արմավիրի մարզպետեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Առաջիկայում կնշանակվեն նաև Սյունիքի և Արմավիրի մարզպետերը, որոշ տեղեկություններով՝ Արմավիրում նշանակվելու է Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ առողջապահության փոխնախարար աշխատած Գագիկ Միրիջանյանը, ով ազատվեց Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուն պես։

Իսկ Սյունիքի մարզպետի թեկնածուն Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է՝ Կարեն Համբարձումյանը, ով 2017-ին Սիսիանի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց, սակայն կեսից դուրս եկավ ընտրապայքարից, քանի որ ՀՀԿ թեկնածու Արթուր Սարգսյանը, ըստ մամուլի տեղեկությունների, գողականների էր բերել նրա վրա»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3386 | 0