Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ի՞նչ է կատարվում «Հանրապետական» ծննդատան պատերից ներս. ահազանգում են բուժաշխատողները

14:05, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
Ի՞նչ է կատարվում «Հանրապետական» ծննդատան պատերից ներս. ահազանգում են բուժաշխատողները

Հանրապետական ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք ահազանգել են MAMUL.am-ին՝ խնդրելով պահպանել գաղտնիությունը և չբացահայտել իրենց ինքնությունը:

Նրանք նշել են, որ հիվանդանոցի տնօրեն, գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, մշտապես հակաօրինական գործողություններ է իրականացնում՝ տարբեր կերպ ճնշելով աշխատակիցներին: Բուժանձնակազմը տարիներ շարունակ վախենալով կորցնել աշխատանքը, լռել է հիվանդնացում տեղի ունեցող բացասական երևություների դեմ: Նրանց խոսքով՝ 80-90 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց տնօրինությունը ստիպում է ամեն առիթով իրենց գրպանից վճարումներ կատարել. «Վերջերս սեմինարի ուղարկեցին, դա մեր ցանկությամբ չէր, այլ հիվանդանոցի պարտադրանքով, այնուհետև, այդ միջոցառմանը մասնակցելու համար 30 000-ական դրամ պահանջեցին յուրաքանչյուրիցս: Ամեն ինչ պարտադրանքով է այստեղ. ֆորմաներ են տալիս՝ ստիպելով վճարել դրանց համար, ծննդատան ցանկացած իրի համար մենք ենք վճարում. շկաֆի, գազի ապարատի, մնացած տարբեր խնդիրները լուծում ենք մեր միջոցներով»,- բողոքում էին բուժաշխատողները: Վերջինների պնդմամբ, այս ամենն արվում է տնօրենի գիտությամբ: Ավելին, ծննդատունն անմարդկային պայմաններում սպասարկում է նաև «շրջիկ հղիներին»: «Ամեն օր այդպիսի հղիներ ենք ընդունում և նստած վիճակում սիստեմա միացնում: Ո՞վ է տեսել հղիին աթոռին նստած սիստեմա միացնեն: Նրանք գլխապտույտ են ունենում, ինքնազգացողությունները վատանում է և այդ վիճակում էլ դուրս են գալիս բուժհաստատությունից»:

Մի քանի օրից տնօրենը ժողով է անելու՝ չգիտենք ինչ է ասելու...Դուք որ տեսնեք, թե փողոցային ինչ բառապաշարով են խոսում մեզ հետ ինքն ու իր աղջիկը, կսարսափեք: Ոչ մի հարց չենք կարողանում տալ, ասում են՝ ձեռք չի տալիս՝ ռադ եղեք, գնացեք, ձեզ ոչ ոք չի պահում...»

Բուժաշխատողներին մեկ այլ խնդիր էլ է հուզում՝ աշխատավարձերի հարցը. «Առավոտից ոտքի վրա ենք և այդ չարչարանքի դիմաց շատ չնչին գումար ենք ստանում. ոտքներս ուռել են հոգնածությունից: Ծննդատունն սպասարկում է բազմաթիվ հիվանդների, որոնք օգտվում են վճարովի պալատներից՝ սկսած 20 000 դրամից, մինչդեռ անձնակազմը չունի ամենամինիմալ պայմանները՝ հանգստի սենյակ և սանհանգույց»,- ասում են մեր զրուցակիցները:

Ծննդատան աշխատակիցները սրտնեղում են, որ «թավշա հեղափոխությունը եկավ, սակայն, այդպես էլ, իրենց չհասավ»: «Չգիտենք ինչպես պայքարենք այս անօրինությունների դեմ, յուրաքանչյուրս իր գործը կորցնելու համար է վախենում, չգիտենք ո՞ւմ դիմենք, ի՞նչ անենք, որ այս խնդիրը լուծենք»,- գանգատվում էին նրանք:

Հղիները սիստեման նստած են ընդունում
Հղիները սիստեման նստած են ընդունում
Հղիները սիստեման նստած են ընդունում
Հղիները սիստեման նստած են ընդունում
| | |
87590 | 5
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Ashot Erkat
Ashot Erkat 14:40, 08.06.2018
Ամենակոռումպացված ծննդատունը դա "Հանրապետական" է։
hay zhoxovurd
hay zhoxovurd 15:04, 08.06.2018
Isk duq vorocheq dzer bazhin xot@ ......minchev batsvi aravot@
Ed jhud abramov@ mki chutn e
Isk nikolik@ mki gan.donn e
Inch eq spasum vor poxvi
Սևո
Սևո 15:24, 11.06.2018
ռազմիկ աբրահամյանը մարդասպան է: Նրա ,փողի նկատմամբ մոլուցքը, խլեց երիտասարդ կնոջ կյանքը:23 տարի առաջ ում կարող էիր բողոքել?:Աղջկան սպանելուց հետո նրա հայրը մահացավ,իսկ մայրն էլ մահվան ճիրաններում է: Հետաքրքիր է,թե ինչ խղճով է ապրում այդ մարդասպան, նյութապաշտը: Ինչ ասում են հավատալի է:Նա ահավոր է:
ՌԱԲ
ՌԱԲ 15:29, 11.06.2018
Armen Marukyan Ինչ ասում են ճիշտ են ասում :Մենք հանդիպել ենք նրան :Կուռքամիլիոն ,ագահ մարդասպան: Եթե որևէ մեկը չի հանդիպել նրան,չի պատկերացնում թե ովա: Էս մարդը ՄՈՆՍՌՐ Ա,ՄՈՆՍՏՐ բառի բուն իմաստով:
ՌԱԲ
ՌԱԲ 15:33, 11.06.2018
Եթե հղիներին նստած են ընդունում հիմա,բա 25 տարի առաջ ինչպես ընդունեց երիտասարդ կնոջը և նրա մահվան պատճառ դարձավ այս մարդասպանը? Վախենում են անուններ տալուց,որովհետև սարսափելի է ու վտանգավոր: