Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա». Լավրով (տեսանյութ)

15:25, հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ.
«Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա». Լավրով (տեսանյութ)

Մոսկվայում ավարտվել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները:

Լավրովը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ հարցեր՝ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական համագործակցությունից մինչև էներգետիկ, հեռահաղորդակցման և բանկային ոլորտներ:

«Մենք լավ բանակցություններ անցկացրեցինք, կառուցողական, վստահելի, դաշնակցային հարաբերությունների ոգով, որոնք կապում են մեր պետությունները, մեր ռազմավարական համագործակցության ոգով: Մենք հաստատում ենք ռուս-հայկական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում բարձր մակարդակով»,- ասել է Լավրովը:

Պատասխանել Հայաստանում իշխանափոխությունից հետո Մոսկվայի և Երևանի հարաբերությունների հնարավոր փոփոխության մասին լրագրողների հարցին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվայի հետ միության մասին հայտարարության, այլ ոչ թե ռուս և հայ փորձագետների կարծիքների վրա:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին՝ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը՝ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, իր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու փոխընդունելի որոշումների որոնմանը:

Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Երևանը խորը համագործակցություն ունի Մոսկվայի հետ բոլոր ոլորտներում: ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև Լավրովին հրավիրել է Երևան:

12668 | 0
Facebook