Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավելի քան 45 միգրանտ է խորտակվել Ադենի ծոցում

00:30, հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ.
Ավելի քան 45 միգրանտ է խորտակվել Ադենի ծոցում

Առնվազն 46 միգրանտ է ջրահեղձվել Ադենի ծոցում, այս մասին հայտարարել են Միգրացիայի միջազգային ասոցիացիայից:

Զոհվածներից 37-ը տղամարդ են, 9-ը՝ կին: Եվս 16 մարդ համարվում է անհետ կորած, սակայն մեծ է հավանականությունը, որ նրանք ևս խորտակվել են: Ողջ մնացածները պատմել են, որ նավակի մարդիկ եղել են առանց փրկարարական ժիլետների, և երբ նավակին մեծ ալիք է բախվել, նրանց մեջ խուճապ առաջացել:

Աղբյուրը` life.ru
7670 | 0
Facebook