Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Տիգրան Ավինյանի նոր խորհրդականը նախկինում Հովիկ Աբրահամյանի օգնականն էր

12:45, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
Տիգրան Ավինյանի նոր խորհրդականը նախկինում Հովիկ Աբրահամյանի օգնականն էր

Նոր կառավարությունում շարունակում են պաշտոններ ստանալ նախկին իշխանության հետ կապ ունեցող մարդիկ: Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Օդեսայում ՀՀ նախկին հյուպատոս Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Ժամանակին Գեորգի Մուրադյանն Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի օգնականն էր, ամենամոտ անձանցից մեկը, աշխատել է նաև ՀՀԿ շտաբում: Ըստ լուրերի՝ Մուրադյանը հայտնի է նաև իր քրեական անցյալով. ասում են՝ թմրանյութերի հետ կապված միջադեպի գործով 2000-ականների սկզբներին եղել է ձերբակալված:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13830 | 1
Facebook