Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետի մութ անցյալի մասին

17:00, երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ.
Վայոց Ձորի նորանշանակ մարզպետի մութ անցյալի մասին

Օրեր առաջ Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց Վայքի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը: Ասում են՝ նշանակումը հիասաթափեցրել է բնակիչներին՝ հաշվի առնելով Սաղաթելյանի բիզնեսներն ու քաղաքական ուղին: Դեռևս 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Վայքում գրանցվել էր ընտրողների մոտ 100% մասնակցություն, ՀԱԿ-ը հայտարարել էր, որ ընտրությունները կեղծվել են: Այդ ժամանակ խոսում էին, որ Արագած Սաղաթելյանը Վայքում ընտրություն «կազմակերպողների» կազմում է: Համաձայն այլ լուրերի, քաղաքապետ եղած ժամանակ, նա՝ իրեն պատկանող «Սաղաթելյան եղբայրներ» ՍՊԸ-ի հետ, առանց մրցույթի ոռոգման ջրագծի կառուցման պայմանագրեր է կնքել՝ արժանանալով տարբեր քննադատությունների: Ասում են նաև, որ Սաղաթելյանը ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի մտերիմներից է:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
23694 | 2
Facebook