Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Bloomberg-ը հայտնել է Ռուսաստանի ամենահարուստ մարդու անունը

16:20, երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ.
Bloomberg-ը հայտնել է Ռուսաստանի ամենահարուստ մարդու անունը

Bloomberg գործակալությունը թարմացրել է միլիարդատերերի իր վարկանիշային աղյուսակը: Ռուսաստանի ամենահարուստ մարդ է ճանաչվել «НЛМК» պողպատ արտադրող ընկերության ղեկավար Վլադիմիր Լիսինը:

Նա զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի 45-րդ հորիզոնականը՝ 20,2 միլիարդ դոլար կարողությամբ:

«НЛМК»-ի արժեթղթերի՝ 3,5%-ով աճի ֆոնին անցած երկուշաբթի գործարարի կարողությունն աճել է 580 միլիոն դոլարով:

Լիսինն առաջ է ացել «Ուժային մեքենաներ»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովից, ով այժմ զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը նույնպես կազմում է 20,2 միլիարդ դոլար, սակայն Մորդաշովի մոտ աճը օրվա արդյունքներով և տարեսկզբից ավելի քիչ է, քան Լիսինի մոտ (232 միլիոն և 506 միլիոն դոլար համապատասխանաբար):

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց շրջանում երրորդ և համաշխարհային ցուցակում 51-րդ տեղում է «НОВАТЭК»-ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը՝ 19 միլիարդ դոլար կարողությամբ:

Տասնյակում են՝ «Норникель»-ի նախագահ Վլադիմիր Պոտանինը (57-րդը համաշխարհային ցուցակում, կարողությունը՝ 18,5 միլիարդ դոլար), «Еврохим»-ի սեփականատեր Անդրեյ Մելնիչենկոն (71-րդը, 16 միլիարդ դոլար), «Ренова» խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեքսելբերգը (76-րդը, 15,5 միլիարդ դոլար), USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը (81-րդը, 14,7 միլիարդ դոլար), «ЛУКОЙЛ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը (84-րդը, 14,6 միլիարդ դոլար), գործարարներ Ռոման Աբրամովիչն (92-րդը, 13,9 միլիարդ դոլար) ու Միխայիլ Ֆրիդմանը (96-րդը, 13,5 միլիարդ դոլար):

Աշխարհի ամենահարուստ մարդիկ են մնում Amazon-ի և Blue Origin-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (138 միլիարդ դոլար), Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (93,8 միլիարդ դոլար) և Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը (82,5 միլիարդ դոլար):

18376 | 0
Facebook