Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կանխվել է Իսրայելի վարչապետի և Երուսաղեմի քաղաքապետի դեմ մահափորձը

15:00, երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ.
Կանխվել է Իսրայելի վարչապետի և Երուսաղեմի քաղաքապետի դեմ մահափորձը

Իսրայելի անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ահաբեկչական բջիջը, որի անդամը ծրագրել էր մահափորձ իրականացնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթի դեմ, հաղորդում է Jerusalem Post-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ հատուկ ծառայությունները բացահայտել են ահաբեկչական բջիջը, որի գործողությունները վերահսկվում էին Սիրիայից: Ահաբեկիչները ծրագրել են հարձակում գործել Նեթանյահուի, Բարքաթի, ինչպես նաև Կանադայի պատվիրակության ներկայացուցիչների և ԱՄՆ հյուպատոսարանի վրա:

Հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ փախստականների համար ճամբարի 30-ամյա Մուհամադ Ջամալ Ռաշադեն ավելի վաղ կալանավորվել է անվտանգության ոլորտում խախտումների համար:

Նրա ձերբակալությունից հետո ձերբակալվել է այդ բջջի ևս 2 մասնակից:

11868 | 2
Facebook