Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը կալանքի տակ է դրել «Գազպրոմ»-ի հոլանդական ակտիվները

12:20, երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ.
Դատարանը կալանքի տակ է դրել «Գազպրոմ»-ի հոլանդական ակտիվները

«Գազպրոմ»-ի հոլանդական ակտիվները կալանքի տակ են դրվել, որպեսզի ընկերությունն ուկրաինական «Նավթոգազ»-ին Ստոկհոլմի դատարանի որոշմամբ 2,6 միլիարդ դոլար վճարի: Այս մասին ասվում է «Նավթոգազ»-ի Twitter-յան էջում տեղակայված հաղորդագրության մեջ:

Ուկրաինական ընկերությունն անցած շաբաթ «Գազպրոմ»-ի «դուստր» ընկերություններում մասնաբաժինը կալանքի տակ դնելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հոլանդական դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, սակայն Նիդերլանդներում «Գազպրոմ»-ի 7 «դուստր» ընկերություններից 6-ը հրաժարվել է համագործակցել դատական կատարողների հետ: Սակայն «Նավթոգազ»-ում հայտարարել են, որ դա որևէ կերպ չի անդրադառնա կալանքի վրա:

8144 | 0
Facebook