Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիմ Չեն Ինը Թրամփի հետ հանդիպումից առաջ ռազմական ղեկավարությունում փոփոխություններ է կատարել

14:30, երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
Կիմ Չեն Ինը Թրամփի հետ հանդիպումից առաջ ռազմական ղեկավարությունում փոփոխություններ է կատարել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրի ռազմական հրամանատարությունում 3 ներկայացուցչի է պաշտոններից ազատել, հաղորդում է Yonhap-ը:

Իրենց պաշտոններից զրկվել են Հյուսիսային Կորեայի ազգային զինված ուժերի նախարար Պաք Յոն Սիքը, Կորեական ազգային բանակի գլխավոր շտաբի ղեկավար Լի Մեն Սուն, ինչպես նաև բանակի քաղաքական կառավարման գլխավոր պետ Կիմ Չոն Հաքը:

Ռազմական ղեկավարության շրջանում փոփոխություններն, ամենայն հավանականությամբ, կապ ունեն հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հետ: Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ վերոնշյալ գեներալները դեմ էին Կորեական թերակղզու ապամիջուկայանացմանը:

10585 | 0
Facebook