Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սինգապուրում լիմուզին են փնտրում Կիմ Չեն Ինի համար

19:10, երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
Սինգապուրում լիմուզին են փնտրում Կիմ Չեն Ինի համար

Հյուսիսային Կորեայի պատվիրակության ներկայացուցիչները մտադիր են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի համար լիմուզին վարձել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է The Straits Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:

Աղբյուրի խոսքով՝ հյուսիսկորեական պատվիրակությունը պահանջում է ԱՄՆ նախագահի մեքենայի դասից ոչ ցածր դասի մեքենայով ապահովել հյուսիսկորեացի առաջնորդին, և ներկա պահին նրանք լիմուզին են փնտրում Կիմ Չեն Ինի համար:

Նշվում է, որ ամերիկյան պատվիրակությունը նախորոք Cadillac ընկերության լիմուզին կուղարկի Սինգապուր Դոնալդ Թրամփի համար:

12049 | 0
Facebook