Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Լֆիկն ահից կանգնեցրել է շինարարությունն ու գրանցում է աշխատակիցներին

13:50, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
Լֆիկն ահից կանգնեցրել է շինարարությունն ու գրանցում է աշխատակիցներին

Վերջին օրերին «Երևան Սիթի»-ի շուրջ ծավալված աղմկահարույց բացահայտումներից հետո նոր զարգացումներ են սկսվել խոշոր սուպերմարկետների` անօրինական աշխատանքի շուրջ: Զարգացումներն ավելի մեծ թափ առան հատկապես այն բանից հետո, երբ խոշոր սուպերմարկետների տերերը համատեղ նամակով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` փորձելով արդարացնել իրենց` «ստիպված օրինախախտում» կատարելու համար, որին, սակայն, հետևեց վարչապետի կոշտ պատասխանը:
     Ասում են, Նիկոլ Փաշինյանի պատասխանից անմիջապես հետո, Սամվել Ալեքսանյանին պատկանող շինհրապարակներում հսկայածավալ շինարարական աշխատանքները դադարեցվել են: Համաձայն շրջանառվող լուրերի, շինհրապարակներում աշխատող գրեթե ոչ մի աշխատակից գրանցված չէ: Ասում են նաև, որ աշխատակիցներին կարգադրվել է շտապ ներկայացնել անձնագրերը, որպեսզի վերջիններին գրանցեն:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
23768 | 2
Facebook