Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՇՊՀ-ի պաշտոնանկ պրոռեկտորը՝ Սամվել Ֆարմանյանի քույր Անահիտ Ֆարմանյանը, չի հանգստանում

00:10, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
ՇՊՀ-ի պաշտոնանկ պրոռեկտորը՝ Սամվել Ֆարմանյանի քույր Անահիտ Ֆարմանյանը, չի հանգստանում

Շիրակի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ և ուսանողներ ահազանգում են. «ՇՊՀ-ում ուսումնական և աշխատանքային բնականոն ընթացք է, սակայն պաշտոնանկ նախկին պրոռեկտորը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը` Անահիտ Ֆարմանյանը, չի հանգստանում՝ բացահայտ ծավալելով ծրագրված գործունեություն՝ համալսարանում կառավարման նոր համակարգ և համակազմ ձևավորելու ուղղությամբ: Չկա մեթոդների և միջոցների միջև խտրականություն՝ փափուկ ուժի գործադրման քաղաքականությունից անցնելով նաև հոգեբանական ճնշման և սպառնալիքների, ստահոդ լուրերի և մեղադրանքների՝ օգտագործելով իրավիճակին ծանոթ, նաև անծանոթ մարդկանց: Չհամակերպվելով անսահման իշխանության կորստի հետ՝ «բարեխնամ» տիկինը ձևավորել է ստվերային կառավարություն՝ դարձյալ իրեն վերապահելով պրոռեկտորի պաշտոնը՝ ծրագրելով կրկին խամաճիկ դարձնել ապագա ռեկտորին: Տիկնոջ «թայֆանվեր» գործունեության արդյունքում արդյունավետ կերպով քարոզվում և շրջանառվում է ՇՊՀ-ի «նոր կառավարության» անվանացանկը:
     Նմանատիպ սկզբունքով բաշխվելով համալսարանի մյուս ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնները՝ տիկինը «ձևավորում է» բուհի կառավարման ստվերային կազմը»:

16148 | 1
Facebook