Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի Քնեսեթում օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

10:25, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
Իսրայելի Քնեսեթում օրակարգից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) խոսնակ Յուլի Էնդելշթեյնն անժամկետ ժամանակով հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին այսօր նախատեսված քվեարկությունը, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Էնդելշթեյն ավելի վաղ բազմից հանդես էր եկել Ցեղասպանության ճանաչման օգտին, և այժմ հանել է հարցը, քանի որ վստահ չի եղել, որ այն կհավաքի ձայների մեծամասնությունը:

Հարցի քննարկման որոշումն ավելի վաղ ընդունվել էր Իսրայելի խորհրդարանի պատգամավորների կողմից առանց առարկությունների: Նախաձեռնության հեղինակն ընդդիմադիր «Մերեց» կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգն էր:

11425 | 0
Facebook