Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը կոչ է արել հրաժարվել դոլարից

16:05, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Էրդողանը կոչ է արել հրաժարվել դոլարից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման համար քաղաքացիներին կոչ է արել դոլարով խնայողությունները փոխանակել թուրքական լիրայով, հաղորդում է Reuters-ը:

Էրզրումում իր նախընտրական ելույթի ժամանակ Էրդողանն ընդգծել է, որ թուրքերը պետք է ծառայեն Ալլահին, այլ ոչ թե ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսին: Էրդողանի կոչը վերաբերում էր կանխիկ դոլարի և եվրոյի փոխանակմանը, որոնք թուրքերը պահում են «բարձի տակ»:

Նրա խոսքով՝ եթե ֆինանսական հատվածը շարունակի «այդպիսի խաղեր խաղալ» թուրք ներդրողների հետ, ապա ստիպված կլինի թանկ վճարել:

12095 | 0
Facebook