Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Էլթոն Ջոնը

10:00, կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ինչ են քննարկել Արմեն Սարգսյանն ու Էլթոն Ջոնը

Հայաստան ժամանած հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «աշխարհաքաղաքական» հարցեր են քննարկել Երևանում։ «Անկյուն» իտալական ռեստորանում ընթրելուց հետո նախագահը որոշ մանրամասներ է պատմել լրագրողներին, գրում է Sputnik Արմենիան։

«Քննարկում էինք, որ Հայաստանում հիանալի ուտելիք կա և երբ ենք Արարատը հետ բերելու»,- հանդիպումից հետո ժպտալով ասել է Արմեն Սարգսյանը։

Լրագրողներին հետաքրքրեց, թե որն է երգչի հայաստանյան այցի նպատակը։

«Էլթոնը իմ բարեկամն է, պարոն Վաչե Մանուկյանի (բրիտանահայ գործարար և բարերար), Րաֆֆի Մանուկյանի (Գլենդելի նախկին քաղաքապետ) բարեկամը։ Նա այստեղ է եկել երեխաների համար բարեգործական ծրագրերով»,- ասաց նա։

ՀՀ նախագահի խոսքով` աշխարհահռչակ երգիչը հավանաբար մյուս տարի համերգով կգա Հայաստան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
29752 | 11
Facebook