Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը նման որոշում կայացրեց կամքի կամ ինքնավստահության պակասի պատճառով». Կիմ Չեն Ին

11:45, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
«Թրամփը նման որոշում կայացրեց կամքի կամ ինքնավստահության պակասի պատճառով». Կիմ Չեն Ին

Փհենյանը զղջում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելի որոշում կայացրեց՝ չեղարկելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ գագաթնաժողովը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով՝ Թրամփը նման որոշում կայացրեց «կամքի կամ ինքնավստահության պակասի պատճառով», հաղորդում է հյուսիսկորեական պետական «ՑՏԱԿ» գործակալությունը:

Երեկ Թրամփը հայտարարել էր «սարսափելի զայրույթի» պատճառով հանդիպման չեղարկման մասին:

Ինի կարծիքով՝ «սարսափելի զայրույթն ու բացահայտ թշնամությունը», որոնց մասին խոսում էր Թրամփը, իրականում առաջացել են ԱՄՆ-ի վարքագծի պատճառով:

Փհենյանը նաև բարձր է գնահատել Թրամփին այն բանի համար, որ նա որոշում կայացրեց, «որին չէին համարձակվում ԱՄՆ-ի նախկին նախագահները»: Սակայն հանդիպման միակողմանի չեղարկումը, Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով, անսպասելի էր, և Հյուսիսային Կորեայի կառավարությունը «շատ է ցավում»:

6200 | 0
Facebook