Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն հարված է հասցրել Ասադի բանակի դիրքերի ուղղությամբ

11:05, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
ԱՄՆ-ն հարված է հասցրել Ասադի բանակի դիրքերի ուղղությամբ

ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայի կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

Ըստ տեղեկությունների՝ հարձակման են ենթարկվել Իրաքի հետ սահմանին Դեր Զոր նահանգում Եփրատ գետից դեպի արևմուտք 100 կմ հեռավորության վրա գտնվող 2 թիրախները: Սիրիական բանակի ուղղությամբ հարվածի մասին հայտնում է նաև Սիրիայի պետական SANA գործակալությունը:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Իր հերթին, ռուսական ռազմական աղբյուրը հերքել է այդ տեղեկությունները:

9684 | 0
Facebook