ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայի կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:
Ըստ տեղեկությունների՝ հարձակման են ենթարկվել Իրաքի հետ սահմանին Դեր Զոր նահանգում Եփրատ գետից դեպի արևմուտք 100 կմ հեռավորության վրա գտնվող 2 թիրախները: Սիրիական բանակի ուղղությամբ հարվածի մասին հայտնում է նաև Սիրիայի պետական SANA գործակալությունը:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Իր հերթին, ռուսական ռազմական աղբյուրը հերքել է այդ տեղեկությունները: