Instagram-ի իր էջում Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին դստեր՝ Չիկագոյի լուսանկարը: Լուսանկարում քրոջը ջերմորեն գրկում է եղբայրը՝ Սեյնթը:
«Երբեմն բոլորս գրկախառնության կարիք ունենք»,- լուսանկարը մակագրել է Քիմը:
Հիշեցնենք, որ Չիկագոն Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխան է, ում այս տարվա հունվարին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: