Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ձեր լափածները մենք չենք փակելու». Աշոտ Ասատրյան

02:05, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Ձեր լափածները մենք չենք փակելու». Աշոտ Ասատրյան

Հեղափոխություն եղավ, կառավարության և պետական հիմնարկների վերին շերտը մի փոքր մաքրվեց, բայց էն ցածր շղթան դեռ նույն ձևերով աշխատում է։

Երկրիս պետական բյուջեն լցնելու սուրբ պարտավորությունը կրկին դրվել է փոքր և միջին բիզնեսի նուրբ և փխրուն ուսերին։ Հասկացանք, որ վենդետա չկա, հասկացանք, որ միասին պետք է կառուցենք ուժեղ պետություն, բայց հարգելիներս դուրս եկեք 10-20 քառակուսիանոց խանութներից, թողեք մարդիկ հանգիստ աշխատեն, այդ ընթացքում խոշորներին մի լավ քամեք, բյուջե լցրեք, բոլոր տեղերը մեզանից լավ գիտեք, եթե չեք իմանում խնդրեք մի հատ մեծ ցուցակ կներկայացնենք։

Հավատացեք, որ օրը մի քանի խոշոր ընկերություն հայտնաբերվեց ու պատժվեց օրենքի ողջ խստությամբ, նույն պահից բոլոր փոքրերը ինքնակամ մտնելու են օրենքի դաշտ։ Նենց չի հիմա առյուծի կաթ են խմել ու ՀԴՄ չեն տպում աջ ու ձախ, բայց էտ ձեր հին մեթոդները, թե բա՝ վրեքս պալանա դրած, պետքա հասցնենք, մի բան արա․․․ թարգեք էլի։

Նույնիսկ զիբիլի փող հավաքողներն են անցել ժողովրդի ջանից քերելուն, թե բա՝ կտրոնները չունենք, բայց վարձը չեք վճարել․․․ այ քեզ բան, կտրոնը չունես, ուրեմն տար վճարի։

Ձեր լափածները մենք չենք փակելու։

| | |
15568 | 1