Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բարաք Օբաման նոր աշխատանք ունի

00:00, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Բարաք Օբաման նոր աշխատանք ունի

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման Netflix-ի հետ ֆիլմեր և սերիալներ արտադրելու բազմամյա պայմանագիր են կնքել: Նրանք նկարահանելու են ինչպես գեղարվեստական ֆիլմեր, սերիալներ ու հատուկ նախագծեր, այնպես էլ՝ փաստավավերագրական: Ամուսնական զույգը նպատակ ունի կենտրոնանալ տաղանդավոր մարդկանց ոգեշնչող պատմությունների վրա:

Բարաք Օբաման ասել է, որ իրեն բախտ է վիճակվել հանդիպել շատ նշանակավոր անձանց հետ և այդ մասին ուզում է պատմել ամբողջ աշխարին:

Հիշեցնենք, որ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահն է եղել 2009-2017 թթ.:

18325 | 4
Facebook