Պարագվայն իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել է Երուսաղեմ՝ հետևելով ԱՄՆ-ի օրինակին, հաղորդում է Reuters-ը: Իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխած երրորդ երկիրն է՝ ԱՄՆ-ից և Գվատեմալայից հետո:
Դեսպանատան բացմանը ներկա են եղել Պարագվայի նախագահ Հորացիո Քարթեսն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նեթանյահուն բոլոր երկրներին կոչ է արել իրենց դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ: Ինչպես նաև, Իսրայելի իշխանությունները խոստացել են աջակցել այն առաջին 10 պետություններին, որոնք Երուսաղեմ կտեղափոխեն իրենց դեսպանատները: