Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման կապակցությամբ կասկածներ ունի. ամերիկյան մամուլ

12:05, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման կապակցությամբ կասկածներ ունի. ամերիկյան մամուլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել՝ կապված Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հունիսի 12-ին պլանավորված հանդիպման հետ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Թրամփը մտահոգված է, որ հանդիպումը կարող է քաղաքական խայտառակության վերածվել, և արդյոք արժե նման ռիսկի դիմել:

ԱՄՆ նախագահը նաև անհագստություն և զարմանք է հայտնել՝ կապված Փհենյանի կողմից Հարավային Կորեայի հետ բանակցություններն անսպասելի չեղարկելու և ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեղյալ հայտարարելու սպառնալիքների հետ:

Բացի այդ, Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ, որպեսզի հետաքրքրվի, թե ինչու են հակասում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հայտարարությունները:

Ավելի վաղ Թրամփը Կիմ Չեն Ինին հիշեցրել էր Քադաֆիի ճակատագրի մասին:

| | |
5799 | 0
Facebook