Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Բելգիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներն իրենց խաղաղ պահանջը ներկայացնող հայերի դեմ ոստիկանություն են կանչել, որոնք էլ բռնի ուժ են կիրառել

18:50, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Բելգիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներն իրենց խաղաղ պահանջը ներկայացնող հայերի դեմ ոստիկանություն են կանչել, որոնք էլ բռնի ուժ են կիրառել

Համաժողովրդական ընդվզման ամենաբուռն օրերին Բելգիայի թագավորության մի խումբ հայեր մուտք են գործել Հայաստանի Հանրապետության դեսպանատուն՝ պահանջելով դեսպանին և մյուս աշխատակիցներին՝ սատարել ժողովրդական շարժմանը: «Սակայն վերջիններս աննկարագրելի ստորություն ցուցաբերեցին՝ կանչելով ոստիկանություն, որոնք էլ բռնի ուժ գործադրելով մարմնական վնասվածքներ պատճառելով և բերման ենթարկելով հեռացրեցին ցուցարարներին»,- MAMUL.am-ին դիմելով՝ հայտնել են դեպքերին մասնակից մի խումբ քաղաքացիներ:

«Դրանից հետո, մի խումբ արդեն նախկին իշխանական լափամանից օգտվողներ սկսեցին սոցցանցերում վարկաբեկել ցուցարարներին, փորձելով խաղաղ բնույթի ցույցը ներկայացնել իբրև խուլիգանություն և ագրեսիայի դրսևորում:

Ստորև՝ մեր կողմից կատարված ձայնագրություններով և պարզագույն վերլուծություններով կապացուցենք, որ վերոհիշյալ քայլերը ոչ այլ ինչ են քան բացահայտ ստի քարոզ ու կեղտոտ պատվեր:

Տեսանյութում հստակ երևում է, որ միակ դրվագը որի հիման վրա ակցիան որակվում է իբրև ոչ խաղաղ, քաղաքացիների մուտքը խոչընդոտող աշխատակցին դռան դիմացից ձեռքով հեռացնելն է: Իսկ քանի որ Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հավասարապես պատկանում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին և հայերին (իսկ մասնակիցների ճնշող մեծամասնությունը նաև ՀՀ քաղաքացիներ են), դեսպանատան աշխատողները վարձատրվում են նման քաղաքացիների վճարված հարկերից, հետևաբար տխրահռչակ աշխատակիցը ոչ մի իրավական և բարոյական իրավունք չուներ արգելել քաղաքացիների մուտքը դեսպանատուն:

Նաև տեսանյութում հստակ երևում է, որ քաղաքացիները դեսպանի հետ խոսում են բացարձակ հարգալից, դեսպանատան գույքը վնասելու, աշխատակիցներին վիրավորելու, ուժ գործադրելու նշույլ անգամ չկա: Մասնակիցների թվում կան կանայք և աղջիկներ, 2 տարեկան երեխա: Միայն անմեղսունակը կարող է մտածել, որ այսպիսի կազմով մարդիկ գնում են անկարգություններ և բախումներ հրահրելու:

Շարժման վարկաբեկողների մյուս ակնհայտ սուտն այն էր, որ իբր ոստիկանություն կանչել են հարևանությամբ գտնվող սրճարանից, այլ ոչ թէ դեսպանատան ներսից: Սա բացահայտ ապատեղեկատվություն է, քանի որ ՀՀ դեսպանատունը համարվում է ՀՀ տարածք, և Բելգիայի ոստիկանությունը իրավունք ունի մուտք գործել տվյալ տարածք բացառապես դեսպանատան աշխատակիցների կանչով և թույլտվությամբ, իսկ նրանց ահազանգը ոստիկանությունը դիտում է որպես հարձակում պետական պահպանման տակ գտնվող տարածք, ինչով էլ պայմանավորված էր ոստիկանության ագրեսիվ պահվածքը:

Ստացվեց, որ հայ ժողովրդի այս աննախադեպ համախմբման, համազգային զարթոնքի ու պայքարի ընթացքում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, գտնվեցին մարդիք, ովքեր իրենց անձնական շահերի համար դեմ կանգնեցին մի ամբողջ ազգի, վարկաբեկելով համաժողովրդական խաղաղ ցույցերը, և սատարելով տարիներ շարունակ մեր հայրենիքը թալանող, կեղեքող, և վաճառող ազգադավ ռեժիմին:

Եթե սրան էլ ավելացնենք ստորև բերված տեսանյութերի հեղինակներին ուղղված բազմաթիվ սպառնալիքներն ու վիրավորանքները տեսանյութը հեռացնելու պահանջով, դեսպանի կողմից ուղղորդված մարդկանց հորդորները, կարելի է հստակ եզրակացություն անել:

Ավելին, դեպքից մոտ 2 շաբաթ անց համացանցում տարածվեց դեսպանատան անվտանգության տեսախցիկների ձայնագրությունը, իբրև հաստատում ցուցարարների բռնի գործողությունների, սակայն տեսանյութն ընդամենը մի քանի վայրկյան տևողություն ունի, և ցուցադրվում է միայն վերոնշյալ դեպքը ցուցարարների մուտքը ապօրինաբար խոչընդոտող աշխատակցի մասնակցությամբ:

Հետևությունները թողնում ենք Ձեզ»:

Բելգիայի թագավորության մի խումբ հայեր մուտք են գործել Հայաստանի Հանրապետության դեսպանատուն՝ պահանջելով դեսպանին և մյուս աշխատակիցներին՝ սատարել ժողովրդական շարժմանը

Նրանք ամեն կերպ բարձրացնելու են այս հարցը նորընտիր վարչապետի մոտ, լուծում ստանալու ահանջով, քանի որ այս դեպքից հետո դեսպանատունն էʹլ ավելի է վատթարացրել մինչև այս էլ արձանագրված՝ ՀՀ քաղաքացիների շահերն սպասարկելու խայտառակ ցածր որակը:

| | |
18058 | 2
Facebook
COMMENT.am