Կուբայում 100-ից ավելի ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել. կան ողջ մնացածներ (տեսանյութ)
23:10, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Կուբայում թռիչքից րոպեներ անց կործանվել է Boeing-737 օդանավը, որում եղել է 104 ուղևոր: Այս պահին հայտնի է, որ նրանցից 3-ը ողջ են մնացել, թեև նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Հավանայի կենտրոնից մոտ 30 կմ հեռավորության վրա:
Ինչպես նշվում է, ինքնաթիռը կատարելիս է եղել Հավանա-Օլգին չվերթը: Ավիաաղետի նախնական պատճառ է նշվում տեխնիկական անսարքությունը:
Los fotógrafos de @AFPphoto, en el lugar del accidente del Boeing 737 de Cubana de Aviación que se estrelló con 104 pasajeros a bordo poco después de despegar desde La Habana #AFPpic.twitter.com/BQT3noa1Cx