Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը՝ Պաղեստինի հետ հակամարտության կարգավորման պայմանների մասին

12:15, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Իսրայելը՝ Պաղեստինի հետ հակամարտության կարգավորման պայմանների մասին

Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլքինը հայտարարել է, որ Պաղեստինի հետ հակամարտությունը կկարգավորվի այն դեպքում, եթե արաբական կողմը հրաժարվի Երուսաղեմի հարցով իր պահանջներից: Այս մասին նա ասել է «Известия» պարբերականի հետ զրույցում:

«Խաղաղ կարգավորում չի լինի, եթե Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք չլինի: Դեսպանատան տեղափոխումից հրաժարվելը պաղեստինցիների մոտ պատրանք է ստեղծում, որ խաղաղ կարգավորման տարբերակ է հնարավոր, որով Իսրայելը կհրաժարվի մայրաքաղաք Երուսաղեմից: Սակայն Իսրայելի որևէ կառավարություն նման քայլի չի դիմի»,- ասել է Էլքինը:

Նա հավելել է, որ Իսրայելը ուրախ կլինի տեսնել, որ Երուսաղեմում բացվել է ռուսական դիվանագիտական ներկայացուցչություն:

Նշենք, որ վերջին շրջանում արյունալի բախումներ տեղի ունեցան պաղեստիներիների և Իսրայելի բանակի միջև, 50-ից ավելի պաղեստինցի զոհվեց:

5175 | 0
Facebook