Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն ու Բելառուսը ռազմատեխնիկական համագործակցության նոր հեռանկարներ են քննարկել

13:25, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
Ադրբեջանն ու Բելառուսը ռազմատեխնիկական համագործակցության նոր հեռանկարներ են քննարկել

Ադրբեջանն ու Բելառուսն ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված նոր խոշոր ծրագրերի քննարկում են անցկացրել: Ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Օլեգ Դվիգալևը:

Հիշեցնենք, որ ապրիլին ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության աղբյուրը, հայտնել էր, որ Բելառուսը մտադիր է 2018թ. Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

7062 | 0
Facebook