Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ԱԺ-ն 6 նոր պատգամավոր ունի

14:05, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
ԱԺ-ն 6 նոր պատգամավոր ունի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արայիկ Էդուարդի Հարությունյանի գրանցումը՝ հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը:
     Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ` Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորներ Մանե Թանդիլյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 4 տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին տալու վերաբերյալ:
     ԿԸՀ արձանագրությամբ՝ «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արտակ Զեյնալյանի մանդատը տրվել է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Կոնջորյանին: Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության թիվ 13 տարածքային ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գրիգոր Ավալյանի մանդատը տրվել է կուսակցության թիվ 13 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Հակոբյանին:
     Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Աղվան Վարդանյանի մանդատը, ԿԸՀ արձանագրությամբ, տրվել է կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ռուզաննա Առաքելյանին:
     Արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել նաև Հայատսանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Գրիգոր Մարտինի Սարգսյանի, Կարապետ Պավլիկի Միրաքյանի և Նարինե Ռոբերտի Մեհրաբյանի գրանցումները՝ հիմք ընդունելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները:

| | |
3977 | 0
Ideal համակարգ