Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան արտաքսել է Իսրայելի հյուպատոսին

11:50, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
Թուրքիան արտաքսել է Իսրայելի հյուպատոսին

Թուրքիան կոչ է արել Ստամբուլում Իսրայելի հյուպատոսին լքել երկիրը, փոխանցում է CNN Turk-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրին:

Հաղորդվում է, որ այսօր առավոտյան Իսրայելի հյուպատոսին հայտնել են այդ պահանջի մասին:

Նշենք, որ երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն հետ էր կանչել Իսրայելից և ԱՄՆ-ից իր դեսպաններին Գազայի հատվածի սահմանին լարվածության պատճառով:

Հիշեցնենք, որ երեկ Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացումից հետո արյունալի բախումներ էին տեղի ունեցել Գազայի հատվածի սահմանին Իսրայելի բանակի և պաղեստինցիների միջև, մոտ 58 պաղեստինցի էր զոհվել:

9827 | 0
Facebook