Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Միջազգային

Մելանյա Թրամփը լուրջ վիրահատության է ենթարկվել

15:30, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Մելանյա Թրամփը լուրջ վիրահատության է ենթարկվել

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը լուրջ վիրահատության է ենթարկվել: Այս մասին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները:

Սպիտակ տանը նշել են, որ վիրահատությունը հաջող է ավարտվել, առանց բարդությունների:

«Մելանյա Թրամփը երիկամների բուժման համար պրոցեդուրա է անցել: Ամեն ինչ լավ է ընթացել: Վիրահատական միջամտությունից ամբողջովին ապաքինվելուց հետո առաջին տիկինը կանցնի իր աշխատանքին»,- ասվում է հայտարարության մեջ:

Վիրահատությանը Twitter-ի իր էջում անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին առաջին տիկնոջ առողջական վիճակի համար:

| | |
9887 | 1
Facebook