Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հայտնել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ժամկետների մասին

13:05, երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ.
Պուտինը հայտնել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ժամկետների մասին

ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը կկայանա նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին երեկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք համաձայնել ենք, որ հաջորդ նիստը կլինի նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում: Բոլորին հրավիրում ենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանի՝ հաջորդ նիստի ամսաթվի և վայրի մասին հայտարարելու խնդրանքին:

Հիշեցնենք, որ երեկ նիստի շրջանակներում առաջին անգամ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

7227 | 1
Facebook