Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

«Կշարունակենք խորացնել հարաբերությունները Հայաստանի ներքաղաքական ճգնաժամից հետո». Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ

14:00, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
«Կշարունակենք խորացնել հարաբերությունները Հայաստանի ներքաղաքական ճգնաժամից հետո». Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ

Այսօր Սոչիում մեկնարկած հանդիպման արարողակարգային մասի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին և ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնեց, որ հույս ունի զարգացնել երկու երկրների հարաբերություններն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, ինչպես նաև համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում:

«Բարձր եմ գնահատում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները: Մենք կշարունակենք խորացնել այդ հարաբերությունները Հայաստանի ներքաղաքական ճգնաժամից հետո: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ, հետաքրքրիր էր հետևել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին: Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմաարդյունաբերական համալիրը»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նշենք, որ լրագրողները մասնակցել են միայն արարողակարգային նկարահանմանը: Առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում:

| | |
15301 | 1