Թբիլիսիում երիտասարդության երկօրյա բողոքի ակցիաներն սկսվեցին շնորհիվ կործանարար գործընթացների, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ձևական կառավարման: Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
Ավելի վաղ ցուցարարները մեկ շաբաթ դադար էին վերցրել:
«Այսօր Վրաստանում աղետալի գործազրկություն է, հատկապես երիտասարդության շրջանում, սոցիալական մի շարք խնդիրներ, որոնք չեն լուծվի օլիգարխ Իվանիշվիլիի ձևական կառավարման պայմաններում»,- ասել է Սաակաշվիլին:
Նա նաև խոստովանել է, որ իշխանափոխություն տեղի ունեցավ իր անձնական սխալների պատճառով:
Սաակաշվիլին նաև նշել է, որ Հայաստանի իրադարձությունները, որտեղ հենց երիտասարդությունն առաջին դիրքերում պայքարեց օլիգարխների դեմ, Վրաստանում բողոքի տրամադրություններ ստեղծեցին, որոնք պարտադիր պետք է շարունակվեն: