Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում ցուցարարները մեկ շաբաթ դադար են վերցրել

10:35, երկուշաբթի, 14 մայիսի, 2018 թ.
Վրաստանում ցուցարարները մեկ շաբաթ դադար են վերցրել

Թբիլիսիում հակառավարական ցույցերի մասնակիցները որոշել են մեկ շաբաթ դադար վերցնել: Այս մասին հայտարարել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Բեքա Ցիկարիշվիլին, փոխանցում է РИА Новости-ն:

Իր ելույթի ժամանակ Ցիկարիշվիլին նշել է, որ ցուցարարները «թայմ աութ» են վերցնում մեկ շաբաթով, որպեսզի հետևեն աշխատանքային գործընթացին: Բողոքի ակցիաները կվերսկսվեն, եթե ներքին գործերի նախարարի խոստումները չիրականացվեն:

Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան՝ ժամանելով բողոքի ակցիաների վայր, խոստացել էր փոփոխություններ կատարել, ինչպես նաև որոշակի արդյունքների հասնել երկրում թմրաբիզնեսի դեմ պայքարում:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երիտասարդներին կոչ էր արել զերծ մնալ բռնությունից:

5549 | 0
Facebook