Ինդոնեզական Ճավա կղզում՝ Սուրաբաե քաղաքում, առնվազն 5 մահապարտ ահաբեկիչ պայթյուններ են իրականացրել 3 եկեղեցիների տարածքում: Մահապարտների թվում է եղել նաև մի կին՝ մանկահասակ երեխաների հետ, գրում է Associated Press-ը: Ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11-ի: Վիրավորվել է 41 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան: Դեպքի վայր է ժամանել նաև երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն:
3 պայթյուններից հետո ոստիկանները վնասազերծել են 4-րդ ռումբը: