Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը». Փաշինյանը՝ «Россия24»-ին (տեսանյութ)

23:15, ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ.
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը». Փաշինյանը՝ «Россия24»-ին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Россия24» հեռուստաալիքին, որի ժամանակ վստահություն է հայտնել, իր հետ զրույցներից, հանդիպումներից հետո Մոսկվայի մտահոգությունները հայաստանյան հեղափոխության և և իր կառավարության արտաքին քաղաքականության վերաբերյալ կվերանան։

Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Մոսկվայում մտահոգություններ կան, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փոփոխություն կկրեն, Փաշինյանն ասել է.

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը։ Ես հասկանում եմ, որ կան մտավախություններ, և ես կարծում եմ, որ մեր զրույցներից, մեր հանդիպումներից հետո Մոսկվայի այդ անհանգստությունները կվերանան, և ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում ամեն ինչ փոխվելու է դեպի լավը»։

Փաշինյանը նշել է, որ շատերը կարող են ասել, որ հայ֊ռուսական հարաբերությունները արդեն իսկ շատ լավ են և ոչ մի բան փոխել հարկավոր չէ ու հավելել է. «Բայց ես կարծում եմ, որ մեծ պոտենցիալ կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, և ես կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակելու են զարգանալ»։

33398 | 1
Facebook