Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

11:15, ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ.
Ալիևը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային թեմա չէ:

«Մեր սկզբունքային դիրքորոշումը՝ կապված հակամարտության հետ, անփոփոխ է: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն պահպանվի: Դա են պահանջում արդարությունն ու միջազգային իրավունքը: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է»,- ասել է Ալիևը՝ հոր՝ Հեյդար Ալիևի 95-ամյակին նվիրված արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքուն պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցային, խաղաղ ճանապարհով:

84287 | 6
Facebook