Իսրայելում հայտարարել են, որ իրանցի զինվորականներն են հրթիռակոծել Հոլանյան բարձունքի դիրքերը, գրում է BBC-ն:
Պաշտոնական Իսրայելը պնդում է, որ մոտ 20 հրթիռ է արձակվել Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի զինյալների կողմից, հրթիռակոծման հետևանքով զոհեր չկան: Իսրայելը նաև հայտնել է տարածաշրջանում իրանական ուժերի անսովոր ակտիվության մասին:
Իր հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ զարգացումների տարբեր սցենարներ կարող են լինել:
Երեքշաբթի սիրիական կառավարական լրատամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի հարավում գտնվող Ալ Քիսվա քաղաքի ռազմաբազայի ուղղությամբ: