Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքերն Էրդողանի դեմ բողոքի ակցիան են սկսել՝ ասելով «Tamam»՝ բավական է

15:05, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
Թուրքերն Էրդողանի դեմ բողոքի ակցիան են սկսել՝ ասելով «Tamam»՝ բավական է

Սոցցանցերում միլիոնավոր թուրքեր տարածել են #Tamam (բավական է) հեշթեգը, որով կոչ են անում երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին հեռանալ, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կհեռանա, եթե ժողովուրդն իրեն ասի՝ բավական է:

«Եթե մի գեղեցիկ օր մեր ժողովուրդն ասի «բավական է», մենք կհեռանանք»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել էր Էրդողանը:

#Tamam հեշթեգը մեծ տարածում է գտել Twitter-ում, այն կիսվել են մոտ 10 հազար անգամ:

«Էրդողան, հեռացի՛ր: Դուք խելագար բաներ եք արել մեր երկրի համար: Բավական է»,- գրել են համացանցի օգտատերերը:

Այդ թրենդին միացել են նաև նախագահական ընտրություններում Էրդողանի մրցակիցները:

«Ժամանակն եկել է, բավական է»,- գրել է ընդդիմադիր Մուհարեմ Ինջին, ում ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցությունն առաջադրել է նախագահական ընտրություններում:

14985 | 1
Facebook