Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը՝ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու մասին

16:20, երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ.
Եվրոմիությունը՝ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու մասին

Եվրոմիությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի իրականացման հարցում Հայաստանի նոր վարչապետի հետ համագործակցության հույս ունի: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցով եվրոհանձնակատար Յոհանես Հանի համատեղ հայտարարության մեջ.

«Հայաստանի խորհրդարանը, ՀՀ Սահմանադրությանը համաձայն, ընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ նոր վարչապետ:

Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ, 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Եվրոպական միության և Հայաստանի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն երկիր ստեղծելու նպատակով՝ ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների:

Այս կարևոր նպատակների իրականացման գործում շարունակում է ծայրաստիճան կարևոր մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերի միջև՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ»:

20620 | 2
Facebook