Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Փաշինյանի տրիումֆը». միջազգային մամուլի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հաղթանակին

14:55, երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ.
«Փաշինյանի տրիումֆը». միջազգային մամուլի անդրադարձը Նիկոլ Փաշինյանի աննախադեպ հաղթանակին

Քիչ առաջ համաշխարհային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների էջերին հայտնվեց «Ընդդիմության առաջնորդը՝ ՀՀ նոր վարչապետ» վերնագիրը:

Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդական վարչապետի, հաղթանակի մասին առաջիններից մեկը հայտնում է Al Jazeera-ն. «Ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: Նա իր թավշյա հեղափոխությունը սկսեց մարտի 31-ին՝ մերժելով նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին»: Հեռուստաալիքը նշում է նաև, որ նա խոստացել է երկիրն ազատել օլիգարխիկ ռեժիմից և վերացնել կոռուպցիան:

Deutsche Welle-ն՝ հայտնելով Փաշինյանի հաղթանակի մասին, իր հոդվածում նշում է, որ մայիսի 1-ի ձախողված ընտրություններից հետո Հանրապետական կուսակցությունը փոխեց իր դիրքորոշումը՝ որոշելով սատարել ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

«Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի նոր վարչապետ՝ շաբաթներ շարունակ առաջնորդելով խաղաղ հեղափոխությունն ընդդեմ իշխանությունների»,- գրում է France24-ը:

Washington Post-ն, իր հերթին, հաղորդում է ընդդիմադիր գործչի և ժողովրդի հաղթանակի մասին:

Հաղթանակի մասին գրում են նաև Abc News, Wsbtv, Charlotte Observer, CNN, BBC, The National, РИА «Новости», Мир24, «Лента», «Газета», «Эхо Москвы», Росбалт, РБК և մի շարք այլ լրատվամիջոցներ:

«Փաշինյանի տրիումֆը. Հայաստանը նոր վարչապետ ունի»,- ասվում է Мир24-ի ռեպորտաժում:

Ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել:

21396 | 1
Facebook