Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանում օլիգարխները համաձայնեցին քվեարկել ժողովրդական թեկնածուի օգտին». Սաակաշվիլի

22:35, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
«Հայաստանում օլիգարխները համաձայնեցին քվեարկել ժողովրդական թեկնածուի օգտին». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կրկին անդրադարձել է հայաստանյան քաղաքական զարգացումներին՝ այս անգամ հայտնելով Հայաստանում ժողովրդի հաղթանակի մասին: Նա Facebook-ի իր էջում գրառում է կատարել.

«Հայաստանում այսօր ժողովուրդը հաղթեց: Օլիգարխները համաձայնեցին քվեարկել ժողովրդական թեկնածուի օգտին: Այժմ կարևորը նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել է, բացարձակ նոր մարդկանց բերելը, և քանի դեռ կա աջակցություն փողոցներում, անհրաժեշտ է ամբողջությամբ ջախջախել կոռուպցիոն համակարգն ու օլիգարխներին: Եթե դա չարվի առաջիկա 100 օրվա ընթացքում, ապա հետագայում օլիգարխները կփորձեն ռևանշ ստանալ»:

Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ինքը չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին:

25965 | 2
Facebook