Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանն առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին». Stratfor

13:10, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
«Ռուսաստանն առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին». Stratfor

Ամերիկյան մասնավոր հետախուզա-վերուծական Stratfor ընկերությունն իր կայքում գրում է.

«Հայաստանում ծագած քաղաքական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանն այլևս դիտորդի կարգավիճակ չունի: Մոսկվան վերջին բողոքի գործողությունների ընթացքում ակտիվ շփում է հաստատել բոլոր առաջատար քաղաքական գործիչների հետ` թե՛ կառավարությունից և թե՛ ընդդիմությունից: Թեև կտրուկ շրջադարձը Հայաստանի արտաքին քաղաքականությունում քիչ հավանական է, այնուհանդերձ, այդ երկրում ծագած ճգնաժամը կարող է Ռուսաստանի համար հեռանկարում որոշակի խնդիրներ ստեղծել: Քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը քաղաքական համակարգերի և մշակույթի առումով զգալի նմանություններ ունեն, Մոսկվան ուշի ուշով հետևում է տեղի ունեցող իրադարձություններին` փորձելով հասկանալ, թե ինչպես են զարգանալու իր երկրի տարածքում ծավալվող բողոքի գործողությունները: Ռուսաստանն առավելապես շահագրգռված է Հայաստանում կայունության պահպանմամբ, այլ ոչ թե նրանով, թե ով է լինելու իշխանության ղեկին: Հայաստանյան իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, Մոսկվան կանի հնարավորը՝ կուլիսներից իրադարձությունների վրա ազդելու համար` հասկանալով, որ բողոքի ակցիաները կարող են ազդեցություն գործել ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի վրա»:

8947 | 0
Facebook