Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն «առևտրային պատերազմում» վերջնագիր է ներկայացրել Եվրոպային

12:25, կիրակի, 29 ապրիլի, 2018 թ.
ԱՄՆ-ն «առևտրային պատերազմում» վերջնագիր է ներկայացրել Եվրոպային

Եվրոպական երկրներն անհանգստություն են հայտնել՝ կապված ԱՄՆ մետաղների արտահանման համար ամերիկյան պահանջների հետ, հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ն վերջնագիր է ներկայացրել Եվրոմիությանն ու Կանադային. Վաշինգթոնը պահանջել է համաձայնել ամերիկյան կողմի քվոտաների հետ, այլապես՝ կոշտ մաքսատուրքեր կսահմանի կանադական և եվրոպական ապրանքների համար:

Նման հայտարարությամբ, գործակալության տեղեկությունների համաձայն, հանդես է եկել ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը: Նա հայտնել է, որ որոշումը կընդունվի մինչև մայիսի 1-ը:

«Մենք կոչ ենք անում բոլորին համաձայնել եթե ոչ սակագներին, ապա քվոտաներին»,- ասել է Ռոսը:

Bloomberg-ը նշում է, որ Եվրոմիությունը կամ պետք է զիջի Վաշինգթոնին կամ բախվի նոր սակագների հետ:

10872 | 1
Facebook