Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից

10:20, ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից: Այս մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայի բժշկական շրջանակների աղբյուրը:

«Արմեն Բորիսովիչը դուրս է եկել կոմայից և այժմ գիտակից վիճակում է: Նրա վիճակը կայուն է: Այսօր նրան կտեղափոխեն մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից մեկը»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ դեռևս Ջիգարխանյանի ախտորոշումը պարզ չէ:

Ավելի վաղ արտիստին ինֆարկտով շտապ տեղափոխել էին հիվանդանոց և միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին:

7132 | 1
Facebook