Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

21:15, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը: Ընդգծվել է, որ Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում շեշտվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը:

13328 | 12
Facebook