Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

10:25, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են փորձարկել, հաղորդում է AirForceTimes-ը:

Այն փորձարկվել է ապրիլի 25-ին ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վանդենբերգ ռազմաօդային բազայից:

Minuteman III-ը հայտնվել է ամերիկյան ռազմաօդային ուժերում 1970թ.-ից: Այն կարող է 12 հազար կմ ռադիուսում գտնվող թիրախ խոցել:

Ինչպես նաև հայտնի է, որ հրթիռը հագեցած չի եղել մարտական մասով: Ամերիկյան պորտալի հաղորդմամբ՝ փորձարկումը հաջող է ընթացել:

ԱՄՆ-ն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել
10554 | 1
Facebook